Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. առաջին շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. առաջին շաբաթ. tsnndatun.am

Առաջին հերթին, ճիշտ կլինի հղիանալուց առաջ նախապես հետազոտվել, որպեսզի առողջական խնդիրների դեպքում հնարավորության սահմաններում դրանք կանխարգելել, քանի որ հղիության նորմալ ընթացքի համար մոր առողջական վիճակը խիստ կարևոր է:

Հղիության առաջին շաբաթը, ինչպես սովորաբար բժիշկներն անվանում են, իրականում դեռ բնավ էլ հղիություն չէ: Կնոջ օրգանիզմը պատրաստվում է ձվազատման և հետագա բեղմնավորման, ինչը կարող է կատարվել 14 օրվա ընթացքում:

Բժիշկները հղիությունը հաշվարկում են ոչ թե բեղմնավորման օրվանից, որը հնարավոր չէ պարզել, այլ վերջին դաշտանի առաջին օրվանից սկսած:

Տվյալ ցիկլում իրականացած բեղմնավորման մասին հայտնի կլինի 3-4 շաբաթից ոչ շուտ, երբ արդեն սկսում են աստիճանաբար արտահայտվել հղիության առաջին նշանները:

Դեռ այդ ժամանակ հազարավոր ձվաբջիջներից այն միակը, որը բեղմնավորվում է, անգամ էլ չի հասցրել դեռ ձվարանից դուրս գալ: Դաշտանային ցիկլի առաջին օրերին սկսվում է առաջնային ֆոլլիկուլներից մեկի աճը՝ ցիկլի 7-8-րդ օրը, անհրաժեշտության դեպքում կարելի է ուլտրաձայնային հետազոտություն կատարել` պարզելու, թե արդյո՞ք հայտնվել է դոմինանտ ֆոլլիկուլը, որը մի քանի օր անց պետք է օվուլյացիայի արդյունքում պոկվի ձվարանից:

Մոր վիճակը հղիության առաջին շաբաթում

Ապագա մայրը պետք է օր առաջ պատրաստվի հղիությանը: Առաջին հերթին, պետք է վերանայել կենսակերպը. հրաժարվել վնասակար սովորություններից՝  ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց և այլն:

Դեղորայք ընդունելուց առաջ, եթե դրա անհրաժեշտությունն իրոք կա, պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ շատ դեղեր հակացուցված են հղիության ընթացքում: Դրանց օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա:

Իսկ, օրինակ, ֆոլաթթվի օգտագործումը կարելի է սկսել հենց սկզբից: Այն նպաստում է պտղի նորմալ աճին և զարգացմանը:

Այսպիսով, ապագա մայրը գղիության առաջին շաբաթում պետք է.

  • այցելի գինեկոլոգի,
  • հրաժարվի վնասակար սովորություններից,
  • սկսի ընդունել ֆոլաթթու:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ